ԵՄ-ն մտադիր է առաջիկա ամիսներին զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում է Reuters գործակալությունը։

«ԵՄ պատժամիջոցներն արդեն թանկ են արժեցել Ռուսաստանի համար՝ ռուսական ռազմական մեքենային զրկելով ավելի քան 1 տրիլիոն եվրոյից։ Աշնանը ես կներկայացնեմ պատերազմի սկզբից ի վեր ամենամասշտաբային պատժամիջոցների ցանկը»։

«Այս միջոցների ընդունումից հետո պատժամիջոցների տակ գտնվող ռուսական սուբյեկտների ընդհանուր թիվն անմիջապես կավելանա մեկ երրորդով։ Ճնշումը պետք է շարունակի աճել այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի դադարեցրել պատերազմը», — հայտարարել է նա։

Կալասը նոր պատժամիջոցների փաթեթի ժամկետների կամ մանրամասների վերաբերյալ մանրամասներ չի տրամադրել։

Հուլիսին ԵՄ-ն հաստատել էր Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումների վերջին փաթեթը, որով թիրախավորվել էին երկրի բանկային ոլորտն ու կրիպտոարժութային ցանցերը։

Share.