Իրանը, հավանաբար, կիրառել է Strava ֆիթնես-հավելվածի տվյալները՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինծառայողներին հետևելու և հարվածների թիրախներ ընտրելու համար: Sky News-ի փոխանցմամբ՝ ամերիկյան բազաներից իրենց մարզումների տվյալներն է հրապարակել ավելի քան 1300 օգտատեր, ինչը թույլ է տվել բացահայտել նրանց տեղաշարժն ու զորանոցների գաղտնի դիրքերը։
Պարբերականը պարզել է, որ Բահրեյնում ԱՄՆ ՌԾՈւ կապալառուներից մեկի էվակուացիայից և իր մարզումները Crowne Plaza հյուրանոցում նշելուց 6 օր անց Իրանը հարվածել է այդ շենքին: Նմանատիպ իրավիճակ է եղել Հորդանանի ավիաբազայում. հուլիսի 17-ին Իրանի հարվածից զոհվել է երեք զինծառայող հենց այն զորանոցներում, որտեղից սկսվում կամ ավարտվում էին ամերիկացիների վազքի երթուղիների 76%-ը։
Փորձագետները հավելվածի տվյալները համարում են անվտանգության լուրջ սպառնալիք, քանի որ դրանք հաճախ կապված են իրական անունների և սոցցանցերի հետ: Պենտագոնն ու ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) չեն մեկնաբանել հետաքննությունը, թեև ամերիկյան իշխանությունները դեռ 2018-ին էին զգուշացրել Strava-ի վտանգների մասին։
