Մեծ Բրիտանիայի «Հարի Փոթեր» ամենամեծ թեմատիկ խանութը նոյեմբերին կբացվի Լոնդոնի Օքսֆորդ սթրիթում, հայտնել է Warner Bros-ը։ Ավելի քան 1950 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խանութը կբացվի նոյեմբերի 4-ին՝ 134-140 Oxford Street հասցեում գտնվող The Ribbon համալիրում։

Warner Bros-ի խոսքով՝ խանութի դիզայնը ոգեշնչված է կախարդական Դիագոնյան նրբանցքից։ Այնտեղ կլինի Գրինգոթս բանկի վրա բարձրացող վիշապ, իրական չափերի «Կախարդական ավտոբուս», ինչպես նաև «Ծակված կաթսա» փաբը, որտեղ այցելուները կկարողանան ուտելիք և «Կարագագարեջուր» վայելել։

Share.