ԱՄՆ-ում Powerball վիճակախաղի հերթական խաղարկության ժամանակ հաջողակներից մեկը շահել է 1.040 միլիարդ դոլար ջեքփոթը: Սա այս տարվա ամենամեծ վիճակախաղային մրցանակն է և 8-րդն պատմության մեջ:

Հաղթող տոմսը գնել են Իլինոյս նահանգում։ Ճիշտ են դուրս եկել բոլոր վեց համարները։ Հաղթողը կարող է ընտրել՝ ստանալ ամբողջ գումարը մաս-մաս՝ 30 տարվա ընթացքում, կամ միանվագ վերցնել 450.5 միլիոն դոլար՝ հարկերը ներառյալ։

Հաղորդվում է, որ մրցանակը շահելու հավանականությունը շատ փոքր է՝ մոտ 1-ը 292 միլիոնի դիմաց, ինչի պատճառով էլ գումարն այդքան մեծացել է. մայիսից ի վեր ոչ ոք այն չէր շահել։ Հաջորդ խաղարկության համար գլխավոր մրցանակը կրկին կդառնա 20 միլիոն դոլար:

Share.