Բելգիայի Սինտ-Գիլիս-բայ-Դենդերմոնդե բնակավայրում անապահովներին սոցիալական օգնություն տրամադրող կենտրոնի շենքի վերանորոգման ժամանակ աշխատողները պատի մեջ թաքնված արկղ են հայտնաբերել, որում եղել են ոսկու ձուլակտորներ և մետաղադրամներ՝ 9 միլիոն եվրո ընդհանուր արժեքով։ Այս մասին հայտնել է RTL հեռուստաալիքը։
Գտածոյի մասին անմիջապես տեղեկացրել են աշխատանքների պատվիրատուին, որն էլ արժեքավոր իրերը փոխանցել է ոստիկանությանը։
Իրավապահները դեռ չեն պարզել ոսկու սեփականատիրոջ ինքնությունը։ Աշխատողների պարգևատրման հարցը նույնպես դեռ լուծված չէ, քանի որ գտածոյի իրավական կարգավիճակը հստակեցված չէ։
