Եմենի հութիները՝ «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները, զանգվածային հարված են հասցրել Կարմիր ծովի ափին գտնվող Մոհա նավահանգստին, որի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի ռազմական աղբյուրի տվյալներով՝ ապստամբները երկրի արևմտյան ափին գտնվող նավահանգստի և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակման համար կիրառել են հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և մոտորանավակներ։ Կառավարական ուժերին հաջողվել է խոցել արձակված 44 անօդաչուներից 15-ը։

Բացի այդ, հութիները փորձել են հարձակվել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում գտնվող նավթատար տանկերի վրա։ Հարձակման համար օգտագործվել է պայթուցիկով բեռնված վեց մոտորանավակ, որոնցից երեքը կասեցվել են։ Վահջա շրջանի ափերի մոտ հարձակումը հետ մղելու ընթացքում սպանվել է «Անսար Ալլահ»-ի ութ մարտիկ։

Ի պատասխան՝ կառավարական զորքերը տասնյակ անօդաչու հարվածներ են հասցրել երկրի արևմտյան ափին հուսիների դիրքերին և շարունակում են հրետակոծել Թաիզ քաղաքից արևմուտք գտնվող հուսիների օբյեկտները։

Նշենք, որ Մոխայի ուղղությամբ հուսիների վերջին հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին ավելի վաղ հայտնել էին նաև այլ աղբյուրներ։

Share.