Չեմպիոնների լիգայի գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարիերայում երրորդ անգամ է դարձել Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող:
Դա իսպանացի մասնագետի 6-րդ տիտղոսն էր եվրագավաթներում:
Այդ ցուցանիշով 56-ամյա մարզիչը հավասարվել է շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնին ու իտալացի Ջովանի Տրապատոնիին, որոնց հետ կիսում է երրորդ տեղը, հաղորդում է MisterChip-ը:
Եվրագավաթներում Լուիս Էնրիկեից ավելի շատ տիտղոս ունեն իսպանացի Խոսեպ Գվարդիոլան (7) ու իտալացի Կառլո Անչելոտին (10 ): Լուիս Էնրիկեն հաղթել է եվրագավաթային բոլոր եզրափակիչներում, որոնց մասնակցել է:
Եվրոպայի Սուպերգավաթում նա 2015-ին հաղթել էր նաև «Բարսելոնայի» հետ, իսկ անցյալ տարի՝ ՊՍԺ-ի հետ:
