Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում։ Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միացյալ ընկերության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բաշկիրիայում օդային հարձակման պատճառով արդյունաբերական գոտու տարածքում, որտեղ տեղակայված է ընկերության օբյեկտներից մեկը, հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները», – ասված է հաղորդագրության մեջ։
Օբյեկտում անվտանգության պահանջներին համապատասխան նախօրոք էվակուացիա է իրականացվել, պատմել են մամուլի ծառայությունում։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ օբյեկտում ապրանքների պահպանում չի իրականացվում։
