Իրավապահներն արդեն 2-րդ օրն է` փնտրում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մորը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մայրը դեռ չի հայտնաբերվել:
«Աշխատանքները շարունակվում են», – նշեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք` աղջնակը հայտնաբերվել է օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
