Բրազիլիայի առաջնության «Կորիտիբա» – «Շապեկոենսե» հանդիպման ժամանակ պաշտպան Ժասի Մարանյանի հետ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։ Գրավելով մրցակցի դարպասը՝ ֆուտբոլիստը ցատկել է գովազդային վահանակի վրայով և ընկել տրիբունաների տակ տանող թունելը։
Ընկնելն անհետևանք չի մնացել. վնասվածքի պատճառով երկրորդ խաղակեսի սկզբում Մարանյան փոխարինվել է։ Ավելին, պարզվել է, որ նրա խփած գնդակը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվել է։
Այնուամենայնիվ, «Կորիտիբան» կարողացել է հաղթանակ կորզել։
