Սիսիանն ու իրանական Լահիջանը դարձան քույր քաղաքներ. «Նավասարդ» հայ-իրանական փառատոնի ընթացքում Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանն ու Լահիջանի քաղաքապետ Ռեզա Զենդեդեն ստորագրեցին համապատասխան հուշագիր՝ երկու քաղաքների միջև համագործակցության պաշտոնական սկիզբ դնելով։

Армянский Сисиан и иранский Лахиджан стали городами-побратимами в рамках армяно-иранского культурно-кулинарного фестиваля Навасард (10 августа 2026). Сисиан - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2026

Հուշագրի ստորագրում, © Sputnik

«Վստահ եմ, որ նման միջոցառումներն ավելի են մոտեցնում մեր երկու բարեկամ երկրներին։ Այս հուշագրի ստորագրումն առիթ կդառնա, որ երկու երկրների ժողովուրդներն ավելի լավ ճանաչեն իրար։ Թող որ կայուն լինեն Հայաստանի ու Իրանի, ինչպես և Սիսիանի ու Լահիջանի կապերը»,- իր խոսքում նշեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Լահիջանն իրանական Գիլանի նահանգի խոշորագույն և գեղեցիկ քաղաքներից է, զբոսաշրջային կենտրոն, որը հայտնի է թեյի պլանտացիաներով և կանաչապատ բլուրներով։

Share.