Սև ծովում՝ Թուրքիայի Դյուզջե նահանգի ափերի մոտ, ենթադրաբար անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։

«Ոստիկանությունն ու ափամերձ պահպանությունը շրջափակել են տարածքը և զննելու են օբյեկտը, որպեսզի պարզեն դրա ծագումը և հասկանան, թե կոնկրետ ինչ ԱԹՍ-ի մասին է խոսքը»,- գրում է լրատվամիջոցը։

Կասկածելի օբյեկտը նկատել են «Չինար» լողափում հանգստացող տեղաբնակները։

Share.