Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ նավթատար գերխոշոր լցանավը պայթել է ծովային ականի վրա՝ Հորմուզի նեղուցով արգելված երթուղով անցնելու փորձի ժամանակ։

Միևնույն ժամանակ, ԱՄԷ իշխանությունները հայտնել են Պարսից ծոցում նավթատար լցանավի վրա բռնկված հրդեհի մասին։ Առափնյա պահպանության ծառայությունը փրկել է անձնակազմի 22 անդամի։

Share.