Իրանում շարունակվում է «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների շենքերի կառուցումը, հայտարարել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Հենց հրապարակում շարունակվում է № 2 և 3 էներգաբլոկների հիմնական և օժանդակ շենքերի կառուցումը, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ են ծավալվել հիդրոտեխնիկական օբյեկտներում», – ասել է Լիխաչովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկները կառուցվում են Ռուսաստանի մասնակցությամբ։

Share.