Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է WAM գործակալությունը։ 

Նշվում է, որ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ շնորհավորել են նաև ԱՄԷ փոխնախագահմ վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակթումը և փոխվարչապետ, նախագահական դատարանի ղեկավար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։ 

Share.