ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:
Փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանն ստացավ 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ իրենք մինիմալ թվով ձայներ են ապահովել՝ 13 ձայն։ Նա նկատեց, որ եթե ՔՊ–ն ձայներ չտար, Վարդևանյանը չէր ընտրվի ԱԺ փոխխոսնակ։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկու ԱԺ փոխնախագահներն են Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:
