Միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի Launchpad զբոսանավը չի օգնել Ալյասկայի ափերի մոտ գտնվող նավին, հաղորդում է Alaska Beacon-ը՝ հղում անելով ականատեսի և նավի հետևման տվյալներին։
Ըստ Beacon-ի՝ Ջունոյից դեպի Սենթ Փիթերսբուրգ ուղևորվող նավի վառելիքը վերջացել է։ Զբոսանավի ուղևորը, որը օգնության է հասել նավին, ասել է, որ իրենց նավը ստիպված է եղել շրջանցիկ ճանապարհով գնալ նավին հասնելու համար, մինչդեռ Ցուկերբերգի զբոսանավը, որն ավելի մոտ էր, չի արձագանքել աղետի ազդանշանին։
«Տարածքում նավի հետևման տվյալները ցույց են տալիս, որ 387 ոտնաչափ երկարությամբ, 300 միլիոն դոլար արժողությամբ Launchpad զբոսանավը դանդաղեցնում և կանգ է առնում Ֆարագուտ ծոցի մուտքի մոտ, մինչդեռ UnCruise Adventures-ի Wilderness Legacy նավը շրջանցում է այն, կանգ առնում այնտեղ, որտեղ, կարծես, նավն է եղել, ապա քարշակում այն Ֆարագուտ ծոցի պաշտպանված ջրերը», – հաղորդում է պորտալը։
Սակայն, ԱՄՆ ափային պահպանության և Ալյասկայի ծովային բորսայի տվյալներով, որոնք հետևում են նավերի տեղաշարժին Ալյասկայի ափերի մոտ, նավից աղետի ազդանշան չի եղել, այլ միայն օգնության ընդհանուր խնդրանք։ Ցուկերբերգի ներկայացուցիչը պորտալին տված մեկնաբանությունում ասել է, որ միջադեպի պահին ոչ գործարարը, ոչ նրա ընտանիքի անդամները զբոսանավում չեն եղել:
