Պենտագոնի ղեկավար Հեգսեթը հաստատել է, որ Տեխասի ռազմաբազայում ծառայակիցներից 13-ին սպանած ամերիկացի զինծառայող Նիդալ Մալիկ Հասանի գնդակահարությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։
«Ամեն ինչ ճիշտ է»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ վերահրապարակելով CBS հեռուստաալիքի համապատասխան լուրը։
Ավելի վաղ Հեգսեթը հայտարարել էր, որ մահապատիժը կանցկացվի հրապարակային, որպեսզի մարդիկ գիտակցեն նման արարքների հետևանքները։
2009 թվականին Տեխասի ռազմաբազայում ծառայակիցներից 13-ին սպանած Նիդալ Մալիկ Հասանը մահապատժի կենթարկվի դեկտեմբերի 3-ին։ Սա ավելի քան կես դարի ընթացքում ԱՄՆ զինծառայողի գնդակահարության առաջին դեպքը կլինի։
