Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումն անօդաչու թռչող սարքով գրոհել է Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ջիզան քաղաքի Saudi Aramco նավթավերամշակման գործարանը։ Այս մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա հայտարարության համաձայն՝ ԱԹՍ-ի հարվածը եղել է ճշգրիտ, և այն իրականացվել է ի պատասխան սաուդյան անօդաչուների կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգների օդային տարածքի խախտմանը։
