Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կիևում հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնակից Սիբիգայի հետ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկումներ են ունեցել ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ։
«Մեր երկրներին միավորում է ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է բարեկամության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա», — նշել է նա, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։
Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում 16 երկրի, որոնցից 12-ը գտնվում են Եվրոպայում, հավելելով, որ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ոլորտում լրացուցիչ հնարավորություններ է տեսնում Ուկրաինայի հետ համագործակցության համար։
