Օգոստոսի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Շիրակի որոշ շրջաններում երեկոյան ժամերին արևելյան և հյուսիս-արևելյան քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+33,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27,
Տավուշում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+35,
Արարատում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+28։
