Իսլամաբադը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի, գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ-երկու տարի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին։

«Մենք արդեն սկսել ենք Եվրասիական տնտեսական միության հետ [ազատ առևտրի գոտի ստեղծելու] այս գործընթացը, քանի որ Պակիստանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի բնական գործընկերն է։ Ես տեսնում եմ այն օրը, երբ մոտ ապագայում Մուրմանսկից, Մինսկից, Մոսկվայից մարդիկ կկարողանան ճանապարհորդել Իսլամաբադ, Կարաչի կամ Գվադար [«Հյուսիս-Հարավ» միջանցքի] այս բոլոր երկրներով։ Պակիստանը համոզված է, որ, լինելով Եվրասիական տնտեսական տարածաշրջանի երկիր, պետք է ավելի շատ առևտրային, միջանձնային և երկկողմ բիզնես կապեր ունենա [միավորման] բոլոր երկրների հետ։ Մենք արդեն գործարկել ենք գործընթացը։ Բավականին բարձր մակարդակով շփումներ են ք ունեցել Պակիստանի առևտրի նախարարի և Եվրասիական տնտեսական միության ղեկավարի միջև։ Եվ մենք կկարողանանք հասնել ազատ առևտրի [գոտու] մասին համաձայնագրի։ Դա կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ կամ երկու տարի, բայց ոչ ավելին», — նշել է պակիստանցի դիվանագետը։

Share.