Այսօր՝ օգոստոսի 6-ին Արմավիրի մարզում ժամը 12:20-ի սահմաններում Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։

Share.