ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցների զինված ուժերը թույլ են։ Նա այս գնահատականը տվել է Լաս Վեգասի (Նևադա) մոտակայքում ունեցած ելույթի ժամանակ։
Ըստ Թրամփի՝ իր նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմը «զգալիորեն խաթարել է ԱՄՆ զինված ուժերի վիճակը»։
«Նրանք ամեն ինչ տվեցին, այնքան շատ բան տվեցին, 350 միլիարդ դոլար՝ դա շատ գումար է», – ասել է նախագահը՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է ծախսվել գումարը։ Նա նախկինում բազմիցս մեղադրել է Բայդենի վարչակազմին Ուկրաինային այդքան արժողությամբ զենք փոխանցելու մեջ։
«Ես ամեն ինչ վաճառում եմ, և նրանք՝ եվրոպացիները, պատրաստ են վճարել։ Նրանք լավ զինված ուժեր չունեն, քանի որ չափազանց երկար են հույսը դրել մեզ վրա»,-ընդգծել է Թրամփը։
