Ազգային ժողովը քննարկում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում։
Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն օգոստոսի 2-ին հայտնել էր, որ թեկնածուի ընտրության ժամանակ հաշվի են առել նրա մասնագիտական փորձն ու պրոֆեսիոնալիզմը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորներից։
