Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Խալիլ ալ-Հայեի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ՀԱՄԱՍ-ի ցանկացած որոշում Իսրայելի հետ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցություններում։

«Իրանը կաջակցի պաղեստինցի առաջնորդների կողմից բանակցությունների ընթացքում կայացված ցանկացած նախաձեռնության և որոշման», – նախագահի խոսքերն է մեջբերում իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Պեզեշքիանը նաև ընդգծել է, որ պաղեստինյան հարցի լուծումը մնում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։

Իր հերթին, ալ-Հայան հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը, պաղեստինյան այլ խմբավորումների հետ համակարգված, բանակցություններ է վարում Իսրայելի հետ, և նշել է, որ իրենք «թույլ չեն տա, որ իսրայելական ռեժիմը բանակցություններում հասնի այն բանին, ինչը նրան չհաջողվեց հասնել մարտադաշտում»։

Share.