Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օգոստոսի 7-ին կայցելի Իսլամաբադ։ Ըստ պակիստանյան «The Nations» պարբերականի, հանդիպումներ կունենա պակիստանյան պաշտոնական անձանց հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Այս այցը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվող լարվածության ֆոնին, մինչդեռ Պակիստանը վերջին շրջանում հանդես է գալիս որպես միջնորդ երկու երկրների միջև հնարավոր երկխոսության ուղիներ հաստատելու համար:
