Իրանի բանակցողները մոտ ապագայում չեն նախատեսում այցելել Կատար կամ Պակիստան, որոնք միջնորդական ջանքեր են գործադրում ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակում տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այս երկրներ այցերի ծրագրեր չունենք։ Միևնույն ժամանակ Պակիստանն ու Կատարը շարունակում են իրենց ջանքերը լարվածության նվազեցման ուղղությամբ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը նրանց հետ պահպանում է կապը և շարունակում կարծիքների փոխանակումը»,- նշվում է Իրանի ԱԳ հայտարարության մեջ:

Share.