Վերջին մեկ ամսում՝ հունիսի 29-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, Վրաստանում գրանցվել է մոտ 16․800 ավտոմեքենա` ըստ Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության թարմացվող տվյալների։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Արդյունքում, այսօրվա դրությամբ երկրում գրանցված ավտոմեքենաների քանակը գերազանցել է 2միլիոն 86  միավորը։

Նշված վիճակագրության դիտարկումը ցույց է տալիս, որ վերջին մեկ ամսում Վրաստանում օրական գրանցվող ավտոմեքենաների քանակն աճել է։

Ավելի կոնկրետ, փետրվարին (նախորդ ամիսների համեմատ) օրական գրանցվող ավտոմեքենաների թիվը միջինում 600-ից նվազել էր 350-ի, մարտին նորից աճել էր մինչև միջինում 500, ապրիլին նվազել էր մինչև 460, իսկ մայիսին՝ 420, հունիսին աճել էր մինչև 520, իսկ հուլիսին գերազանցել է 640-ը։

Մասնավորապես, պաշտոնական տվյալներով, եթե մինչ այդ (նախորդ տարվա ընթացքում) ամսական միջինում 16.000 մեքենա էր գրանցվում, փետրվարին այս ցուցանիշը նվազել էր մինչև միջինում 9000, մարտին նորից աճել էր մինչև 12.600, ապրիլին նվազել մինչև 12.000, իսկ մայիսին՝ 11 հազար, հունիսին նորից աճել մինչև 13.500, իսկ հուլիսին՝ 16.800։

Ուշագրավ է նաև, որ ավտոմեքենաների մի որոշ մասը հետագայում կարող է արտահանվել (վերաարտահանվել)։

Ծառայությունների գործակալության տվյալներով՝ երկրում արդեն տրամադրվել է 1 մլն 716.338 վարորդական իրավունքի վկայական։

Share.