ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքը կարող է հայտնի դառնալ առաջիկա 48 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև պայմանավորվածություն ստանալու դեպքում Հորմուզի նեղուցի՝ արդեն այսօր բացվելու մասին լրագրողների հարցին:
«Մենք շատ լավ առաջ ենք շարժվում [Իրանի հետ բանակցային գործընթացում]։ Արդյունքների մասին կիմանանք48 ժամվաընթացքում: Հորմուզի նեղուցի բացումը կարող է տեղի ունենալվաղըկամմյուսօրը։Զգալիառաջընթաց է գրանցվել»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Լոս Անջելեսից մեկնելուց առաջ լրագրողներին ասած Թրամփի խոսքը։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ այսօր հայտնի կդառնաՀորմուզինեղուցի բացման հարցով Իրանի և Օմանի ժամանակավոր պայմանավորվածությունների մասին:
