Ձերբակալվել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեին։
Ըստ ՔԿ–ի` նա անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 դրամին համարժեք 21 միլիոն 72 հազար 827 դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դատարանն այժմ քննարկում է Առուստամյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը։
