ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը օգոստոսի 3-ին բանակցություններ կանցկացնեն։
«Մենք նրանց հետ երկխոսություն կունենանք, դա տեղի կունենա բանակցությունների ձևաչափով։ Դրանք կսկսվեն վաղը կեսօրին», – ասել է ամերիկացի առաջնորդը օգոստոսի 2-ին՝ իր ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Ես կցանկանայի, որ այդպես լիներ։ Դա կփրկեր բազմաթիվ կյանքեր, թույլ կտար խնայել ոչ քիչ ջանքեր», – հավելել է նա։
Թրամփը հիշեցրել է, որ ավելի վաղ ծրագրել էր հզոր հարված հասցնել Իրանին։ «Եվ նրանք դա չէին ուզում։ Եվ, անկեղծ ասած, Սաուդյան Արաբիան նույնպես դա չէր ցանկանում։ Այն կարծում էր, որ գործարքը մոտ է», – հավելել է նախագահը։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցում նավագնացությանը և Իրանի միջուկային ծրագրին առնչվող պայմանավորվածություններին։
