Հուլիսի 31-ից սկսվում է փոխադրումներին հետևելու նպատակով ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին Համաձայնագրի գործնական իրականացման երկրորդ փուլը։ Դրա մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։

Այս փուլի շրջանակում ընդլայնվում է նավիգացիոն կապարակնիքների կիրառումը մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումների նկատմամբ՝

  • ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների բոլոր կատեգորիաների համար,
  • երկաթուղային տրանսպորտով փոխադրվող հարկատար ապրանքների առանձին կատեգորիաների (հագուստ, կոշիկ, կենցաղային տեխնիկա) համար։

Նշված ապրանքները ենթակա կլինեն հետագծման՝ ի լրումն առաջին փուլով սահմանված ապրանքների, բացառությամբ Հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հուլիսի 9-ի թիվ 71 որոշմամբ սահմանված բացառումների։

Share.