Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում 15:0 հաշվով հաղթել է «Ռոտախ-Էգերն» սիրողական ակումբին։ Դուբլի հեղինակ են դարձել Ֆելիպե Չավեսը, Արիյոն Իբրահիմովիչը, Մայկոն Կարդոսոն և Արմինդո Զիբը, մեկական անգամ աչքի են ընկել Ֆիլիպ Պավիչը, Ժոաու Պալինյան, Բարա Նդիայեն, Բաստիան Ասոմոն, Ալեքսանդր Պավլովիչը, Ջոշուա Կիմիխը և Սկենդեր Նուրայը:
Հաջորդ խաղերում «Բավարիան» կմրցի կորեական «Չեդժուի», անգլիական «Ասթոն Վիլայի» և գերմանական «Լայպցիգի» հետ:
