Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում տեխնոլոգիական առաջատար քառյակի՝ Amazon-ի, Microsoft-ի, Google-ի և Meta-ի կապիտալ ներդրումները 2023 թվականին սկսված առաջընթացից հետո հասել են 1,1 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով ընկերությունների հաշվետվություններին։
Պարբերականի փոխանցմամբ՝ նման ծախսերը վկայում են ինչպես «ԱԲ ոլորտում նրանց հավակնությունների մասշտաբի, այնպես էլ այն արագության մասին, որով ամերիկյան տեխնոլոգիական հսկաները ցածր կապիտալ ծախսեր ունեցող ընկերություններից վերածվեցին ֆիզիկական ենթակառուցվածքների խոշոր ներդրողների»։
RBC Capital ներդրումային բանկի վերլուծաբան Ռիշի Ջալուրիայի խոսքով՝ «կապիտալ ծախսերի աճը չի դադարում», սակայն ներդրողներից պահանջվում է, որ այս ընկերությունները «խիստ հավասարակշռություն պահպանեն ԱԲ-ում ներդրումների և այն գործոնների պահպանման միջև, որոնք իրենց հասցրել են հաջողության»։
FT-ն տեղեկացնում է, որ քառյակն ընդհանուր առմամբ ծրագրում է 2026 թվականին 745 միլիարդ դոլար ծախսել տվյալների մշակման կենտրոնների, առաջադեմ չիպերի և դրանց աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի վրա։
