Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսն օգոստոսի 4-5-ը, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, այցելելու է Ադրբեջան և Թուրքմենստան։ Այս մասին հայտնել են Շվեյցարիայի ԱԳՆ-ից։
Քննարկումների առանցքում լինելու են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ջանքերը և Կենտրոնական Ասիայում ԵԱՀԿ 26-րդ նստաշրջանի դերը։ Այս այցը տարածաշրջանային շրջագայության առաջին փուլն է, որն այս աշնանը կշարունակվի նաև Հայաստանում և Վրաստանում։
