Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արթուր Նազարյանը։ Այս մասին հայտնել են ֆեդերացիայից։
Այսօր Երևանում տեղի է ունեցել ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որին մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը։ Նրանք միաձայն ընտրել են Նազարյանին։
Նշենք, որ Արթուր Նազարյանը շուրջ 15 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր։
Հիշեցնենք, որ 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը։ Նա այսօր հայտնեց, որ հրաժեշտ է տալիս այդ պաշտոնին։
