Սուպերմոդել Իրինա Շեյքի ու բասկետբոլիստ Դևին Բուքերի սիրավեպի մասին խոսակցությունները բորբոքվել են այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին նրանց միասին են նկատել Հեմփթոնսում։

Քննարկումների ալիքը սկսվել է աստղային կյանքը լուսաբանող Deuxmoi հայտնի Telegram-ալիքի հաղորդագրություններից։ Աղբյուրները պնդում են, որ Լոնգ Այլենդի էլիտար հանգստավայրում գտնվելու ողջ ընթացքում 40-ամյա մոդելն ու 29-ամյա բասկետբոլիստը չեն բաժանվել միմյանցից։

Ըստ պարբերականի՝ կիրակի առավոտյան Բուքերին և Շեյքին նկատել են Իսթ Հեմփթոնի Tutto Caffe սրճարանից միասին դուրս գալիս։ Մի քանի ինսայդերներ միաժամանակ հաստատել են, որ զույգը ժամանակ է անցկացրել ծովափնյա շքեղ հանգստավայրում։

Ավելի ուշ նրանց տեսել են նաև Delilah հայտնի ակումբի երեկույթին։ Համացանցում հայտնվել է նաև ոչ բարձր որակի մի տեսանյութ, որտեղ հայտնիներն ինչ-որ բան են ոգևորված քննարկում։

Ականատեսները Deuxmoi-ին հայտնել են, որ թեև զույգը բավականին մտերիմ տեսք է ունեցել, Բուքերը հասցրել է ֆլիրտ անել նաև հաստատության այլ աղջիկների հետ․ ինսայդերների խոսքով, դա ակնհայտորեն դուր չի եկել մոդելին։

Այս անսպասելի միությունն առանձնակի ուշադրություն է գրավում երկու հայտնիների նախկին աղմկահարույց հարաբերությունների ֆոնին։

Հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերի հետ Իրինա Շեյքի չորսամյա սիրավեպն ավարտվել է 2019 թվականին․ այսօր նրանք միասին մեծացնում են իրենց 9-ամյա դստերը՝ Լեա դե Սենին։ Հետագայում՝ Ժիզել Բյունդխենի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո, մոդելին են վերագրում նաև NFL-ի աստղ Թոմ Բրեդիի հետ կարճատև հարաբերությունները։

Դևին Բուքերն իր հերթին շուրջ երկու տարի հարաբերությունների մեջ է եղել Քենդալ Ջենների հետ, որից նա վերջնականապես բաժանվել է 2022 թվականի վերջին։

Share.