Բանգլադեշի նախագահ Մոհամմադ Շահաբուդինը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել: Դրա մասին հուլիսի 24-ին հայտնել է Daily Star պարբերականը:

«Ես տառապում եմ առողջական տարբեր բարդություններով: Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»,- վաղաժամկետ հեռանալու պատճառների մասին հայտարարել է քաղաքական գործիչը:

Սրանից փոքր-ինչ առաջ նրա մամուլի քարտուղար Սարվար Ալամը Bloomberg գործակալությանը մեկնաբանել էր, որ պետության ղեկավարը լքելու է իր պաշտոնը վատ ինքնազգացողության ֆոնին: Պաշտոնապես նրա լիազորությունները պետք է ավարտվեին միայն 2028 թվականի ապրիլին:

«Հիվանդության պատճառով նա այլևս չի կարող կատարել իր պարտականությունները: Նրան բուժում և հանգիստ է անհրաժեշտ»,- ասել է Ալամը:

Share.