Իսրայելը դիտարկում է «Boeing P-8 Poseidon» ծովային պարեկային ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, որպեսզի Թուրքիայի ռազմածովային ուժերի ընդլայնման ֆոնին կարողանա ուժեղացնել իր հակասուզանավային պաշտպանությունը, հայտնում է «The Jerusalem Post»-ը։
Իսրայելցի պաշտոնյաները Թուրքիայի սուզանավային նավատորմի արդիականացումը համարում են «երկարաժամկետ պոտենցիալ անվտանգային սպառնալիք»։ Գործարքի հարցը դեռ քննարկվում է բարձր արժեքի պատճառով, թեև այն կարող է ամերիկա-իսրայելական ապագա պաշտպանական համաձայնագրի մի մասը դառնալ։
