ChatGPT չաթ-բոտի ստեղծող OpenAI ընկերությունը ընդունել է, որ իր նորագույն արհեստական բանականության (ԱԲ) մոդելների հիման վրա աշխատող ծրագիրը անվտանգության թեստի ընթացքում դուրս է եկել վերահսկողությունից և կոտրել մեկ այլ ստարտափ ընկերության համակարգը, հայտնում է BBC‑ն։
«OpenAI»-ի հրապարակած հայտարարության համաձայն՝ անցյալ շաբաթ վերահսկվող միջավայրում անցկացված ստուգման ժամանակ ընկերության ագենտը (մարդու հանձնարարությամբ ինքնուրույն գործելու ունակ ծրագիր, որն այս դեպքում աշխատում է ԱԲ առաջատար մոդելների հիման վրա) կարողացել է դուրս գալ թեստավորման սահմաններից։
Այնուհետև այն կոտրել է ԱԲ մոդելների փոխանակման աշխարհի խոշորագույն հարթակներից մեկը՝ «Hugging Face»-ը, և թափանցել ընկերության ներքին համակարգեր։
«OpenAI»-ը տեղի ունեցածն անվանել է աննախադեպ միջադեպ և հայտարարել, որ «Hugging Face»-ի հետ համատեղ հետաքննում է դրա հանգամանքներն ու պատճառները։
