Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության ղեկավար Ռոման Գոֆմանը երկու շաբաթ առաջ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
«Գոֆմանը հետախուզական տվյալներ է փոխանցել Իրանի վերաբերյալ․ դրանք վերաբերում են Փիքաքս լեռանը, ուրանին և տնտեսությանը», — հայտնում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ CNN-ը մեկնաբանության համար դիմել է Սպիտակ տուն, սակայն Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հրաժարվել է մեկնաբանություններ տալ։
