Վերջին երկու տարվա ընթացքում Երևանը բախվել է տրանսպորտային խցանումների լուրջ աճի և ճանապարհների ծանրաբեռնվածությամբ ավելի ու ավելի է նմանվում Մոսկվային։ Բելառուսական Infinium ընկերությունների խմբի բաժնի պետ Դմիտրի Դորդալը վստահ է՝ խնդիրը հիմնավոր լուծել հնարավոր է միայն ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման հաշվին։ Այդուհանդերձ, ժամանակակից թվային լուծումներն ունակ են փոխադրումների արդյունավետությունը բարձրացնել արդեն այսօր։

Նրա խոսքով՝ ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակն զգալիորեն տարբերվում է, օրինակ, Մինսկից, որտեղ խցանումներն առաջանում են հիմնականում ճանապարհների, կամուրջների նորոգման ժամանակ կամ խոշոր ՃՏՊ-ներից հետո։

«Երթևեկությունն արմատապես բեռնաթափել հնարավոր է միայն համալիր մոտեցմամբ: Նախ և առաջ անհրաժեշտ է նոր ճանապարհներ կառուցել»,–Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Դորդալը։

Նա հավելեց, որ ընկերությունն արդեն վերլուծում է Հայաստանում տրանսպորտային հոսքերի առանձնահատկությունները։ Այս տվյալների հիման վրա Infinium-ը նախատեսում է տեղական փոխադրողներին առաջարկել լոգիստիկայի կառավարման համակարգ, որն արհեստական բանականության և մեծ տվյալների վերլուծության օգնությամբ ինքնուրույն հաշվարկում է առաքման ամենաարդյունավետ երթուղիները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Share.