Սիրիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Ֆորդը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ։
«Սա նեղուցում կատարվող ամեն ինչ հասկանալու բանալին է։ Իրանը լիակատար վերահսկողություն ունի։ Վերջակետ», – ասել է Ֆորդը։ Այնուամենայնիվ, նա կասկածում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերն ի վիճակի են կատարել Վաշինգթոնի խոստումները՝ ապահովելու Հորմուզի նեղուցում նավերի անվտանգությունը։ «Իրանն ունի ավելի քան բավարար հնարավորություններ… անցումը սահմանափակելու համար»,- հավելել է աղբյուրը։
