Այս տարի Վրաստանից ծրագրվում է արտաքսել առնվազն չորս հազար անօրինական ներգաղթյալների։ Դրա մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Новости Грузия-ն։

Ըստ նրա՝ կառավարությունը կշարունակի սկզբունքային միգրացիոն քաղաքականությունը։ Կոբախիձեն նշել է, որ վերջին 12 ամիսների ընթացքում Վրաստանից ավելի շատ անօրինական ներգաղթյալ է արտաքսվել, քան նախորդ 10 տարիների ընթացքում։

«Մոտավորապես չորս տարի անց երկրում անօրինական միգրացիայի խնդիրը կարող է ամբողջությամբ արմատախիլ արվել, ինչը շատ կարևոր խնդիր է Վրաստանի համար»,- ասել է Կոբախիձեն։

Share.