Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը խիստ նախազգուշացում են հղել ԱՄՆ-ին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում շարունակվող թշնամական գործողությունները կհանդիպեն վճռական հատուցման, և որ տարածաշրջանում ամերիկյան բազաները «կվերածվեն դժոխքի», հաղորդում է Tasnim-ը։
«Ամերիկացիների կույր կրակը Սիրիկի ուղղությամբ չի բացահայտում Հորմուզի նեղուցում մեր գերակայության գաղտնիքը, սակայն մեր կրակը խախտողների ուղղությամբ մնացած նավերին հիշեցնում է անցման ազատ ճանապարհի մասին», – նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իրանը հայտնել էին նոր հարվածներ հասցնելու մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների և անօդաչու սարքերի պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը հերթական անգամ խախտելու համար։
Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, հայտնել է գիշերային հարվածների մասին՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով ԱՄՆ բանակի ութ օբյեկտների ուղղությամբ, այդ թվում՝ Քուվեյթում գտնվող Ալի ալ-Սալեմ ավիաբազայի և Բահրեյնի Սալման նավահանգստում ԱՄՆ ՌԾՈւ հինգերորդ նավատորմի օբյեկտների դեմ՝ ի պատասխան Սիրիկ կղզու վրա ամերիկյան հարվածների։
