«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ։ 

Վերաքննիչ դատարանը մերժել է Ալեքսանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, Ալիկ Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։

Share.