Դոնալդ Թրամփի մասին նոր գիրքը բացահայտել է Սպիտակ տանը նրա ընտանեկան կյանքի անսպասելի մանրամասներ: Հեղինակները պնդում են, որ ԱՄՆ նախագահը, իբր, իր ննջասենյակը զարդարելու համար վերցրել է առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից ընտրված կահույքն ու դեկորատիվ իրերը:
Սա մանրամասն նկարագրված է «Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում» գրքում, որը գրել են New York Times-ի լրագրողներ Մեգի Հաբերմանը և Ջոնաթան Սվանը:
Հեղինակների խոսքով՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո զույգը կրկին ապրել է առանձին ննջասենյակներում: Մելանիան զբաղեցրել է նստավայրի գլխավոր ննջասենյակը, մինչդեռ Դոնալդ Թրամփը նախընտրել է հարակից սենյակը, որը որոշել է զարդարել իր ճաշակով:
Գրքի համաձայն՝ Սպիտակ տան աշխատակիցները բազմիցս նախագահի ուշադրությանն են ներկայացրել այն փաստը, որ նա ընդհանուր տարածքների համար վերցնում է Մելանիայի կողմից անձամբ ընտրված կահույքն ու դեկորատիվ իրերը: Սակայն, հեղինակների խոսքով, Թրամփը հստակեցրել է, որ դա իրեն չի անհանգստացնում:
Լրագրողները նաև գրում են, որ նախագահը ձգտում էր իր ննջասենյակն ավելի շքեղ դարձնել և նույնիսկ, կարծես, «մրցակցում» էր կնոջ հետ: Դրա պատճառով վարչակազմի աշխատակիցները ստիպված էին լուսանկարել նոր կահույքը և ուղարկել Մելանիայի հաստատմանը:
Գրքում նաև ասվում է, որ Թրամփն անձամբ է զարդարել իր բնակարանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ննջասենյակում տեղադրված են եղել երեք հեռուստացույցներ, որոնցից մեկը գտնվում է անմիջապես լոգարանում, իսկ նախագահն ինքը նախընտրել է ոսկեգույն դեկորատիվ տարրեր, որոնք բնորոշ են իր Մար-ա-Լագո նստավայրի ինտերիերին։
Ոչ Սպիտակ տունը, ոչ էլ Մելանյա Թրամփի գրասենյակը դեռևս չեն մեկնաբանել գրքի հրատարակումը կամ դրանում առկա մեղադրանքները։
