Հայաստանի խորհրդարանի նոր նախագահի թեկնածուի անունը հայտնի կդառնա այսօր։ Այս մասին հունիսի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստը, որի ընթացքում փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի շրջանառվող երեք թեկնածուներից մեկը, ինչից հետո էլ հայտնի կդառնա նրա անունը։ Վարչապետի խոսքով՝ իրենք կլսեն թեկնածուներին և որոշում կկայացնեն, իսկ ինքն ու իր գործընկերներն ընտրությունը կատարելու են գաղտնի քվեարկությամբ։
