ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը որոշեր վճար սահմանել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, ապա դա կփոխեր բանակցությունների ամբողջ ընթացքը և կխանգարեր ԱՄՆ-ի հետ գործարքի կնքմանը։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը:

«Դա (խմբ․՝ տուրքերի գանձումը նավերից) ինձ համար անընդունելի կլիներ, որովհետև մենք ունենք շատ նեղուցներ, և եթե դա արվեր նրանց (խմբ.՝ Իրանի) համար, ստիպված կլինեինք անել նաև մյուսների համար», – ասել է նա։

«Դա արմատապես կփոխեր իրավիճակը», – հավելել է Թրամփը:

Share.